«Գերմանիան մոտեցել է ռուսական դիրքորոշմանը»
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Գերմանիան մոտեցել է ռուսական դիրքորոշմանը` որոշում ընդունելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ հանցագործությունները ճանաչել որպես ցեղասպանություն, հայտնում է RIA Novosti-ն: Զախարովան հիշեցրել է, որ «ռուսական կողմի դիրքորոշումը շատ հստակ է այդ հարցում»: «Ես կցանկանայի ասել, որ դա Գերմանիայի ներքին գործն է` նմանատիպ կամ այլ հայտարարություններ ընդունելը: Այսօր կարելի է ասել, որ ռուսական դիրքորոշմանը մոտեցել է նաև Գերմանիան: Գերմանիայից Թուրքիայի դեսպանի հետ կանչումը` դա գործոն և իրադարձություն է Թուրքիայի և Գերմանիայի միջև երկկողմ օրակարգի»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
