Ցանկացած պետական պաշտոնյա, քաղաքացի պետք է գործի օրենքի շրջանակներում. Շարմազանով
Ցանկացած օրինախախտում պետք է դատապարտվի օրենքի սահմաններում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով պաշտպանության ոլորտի ձերբակալություններին: Միաժամանակ, Շարմազանովը հորդորեց հարցը թողնել իրավապահների քննարկմանը: «Սա իրավական խնդիր է, իշխող կուսակցության քննարկման առարկա չէ: Ցանկացած պետական պաշտոնյա, քաղաքացի պետք է գործի օրենքի շրջանակներում: Կան իրավապահներ, թող զբաղվեն այդ գործով, ես չեմ ուզում լինել դատավորի դերում: Իսկ այն, որ բոլոր պաշտոնյանները, ովքեր իրենց լիազորությունների շրջանակներում չեն, իրականացնում են ոչ օրինական քայլեր, պետք է պատժվեն, սա փաստ է, սա է այս իշխանության փիլիսոփայությունը: Այն, որ պետք է խստացումներ արվեին, պարզ էր Նախագահի փետրվարի 12-ի ելույթից հետո»,- շեշտեց Շարմազանովը:
