Հույս ունեմ, որ կխուսափենք չափազանց բուռն արձագանքից. Շտայնմայեր
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հույս է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցով քվեարկությունը լարվածություն չի առաջացնի Բեռլինի և Անկարայի հարաբերություններում: «Դա գերմանական Բունդեսթագի անկախ որոշումն է: Թուրքիան սպասելի արձագանք է դրսևորել, և ես հույս ունեմ, որ առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում մեզ կհաջողվի այնպես կառուցել մեր հարաբերությունները, որպեսզի խուսափենք չափազանց բուռն արձագանքից», - РИА Новости-ն մեջբերում է Գերմանիայի ԱԳ նախարարին:
