Gazeta.ru-ն անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Ռուսաստանյան Gazeta.ru-ն անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` ներկայացնելով հայկական կողմի մոտեցումները: Gazeta.ru-ի նյութում մասնավորապես ասված է. «Հայ քաղաքական գործիչ, Մոսկվայի հայկական համայնքի ղեկավարներից մեկը` Յուրի Նավոյանը ընդգծում է գերմանական բանաձևի նշանակությունը, նախևառաջ ելնելով Գերմանիայի պատմական դերից. «Հաոց ցեղասպանության փաստի ճանաչումը մեծ նշանակություն ունի հատկապես նրա համար, որ հենց Գերմանիան Առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի դաշնակիցն էր»: Նա նշում է, որ Գերմանիան դրական օրինակ է հանդիսանում Թուրքիայի համար. «Այդ երկիրը կարողացել է շրջել իր պատմության ամոթալի էջը և ճանաչել հրեաների ցեղասպանությունը»: Ինչպես և սպասվում էր, դրական է պաշտոնական Երևանի արձագանքը: Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ իր երկիրը որջունում է գերմանական խորհրդարանի բանաձևը: Ադրբեջանի կողմից առայժմ արձագանք չկա, բայց կարելի է սպասել, որ այն բացասական կլինի, քանի որ այդ երկիրը Թուրքիայի դաշնակիցն է»:
