Մոսկվայում ռեստորանի հայազգի սեփականատերը գերմանացի դիվանագետներին հյուրասիրել է ծիրանի չրով
Մոսկվայի ռեստորաններից մեկի հայազգի սեփականատերը հյուրասիրություն է կազմակերպել Գերմանիայի դեսպանատան աշխատակիցների համար: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Սերգեյ Աբգարյանը նման քայլի է գնացել` ողջունելով այսօր Բունդեսթագի պատգամավորների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Նա իր հետ Մոսֆիլմովսկայա փողոցում գտնվող Գերմանիայի դեսպանատան աշխատակիցներին հյուրասիրելու համար ծիրանի չիր և մի շիշ հայկական գինի է բերել: Ծիրանի չիրը մայրս է պատրաստել,- ասել է Սերգեյը դեսպանատան աշխատակիցներին: Այսօր Հայաստանի համար հիշարժան օր է: Ցանկանում եմ հրավիրել այստեղ բոլոր հայերին, որպեսզի միասին նշենք այս օրը և մեր երախտագիտությունը հայտնենք գերմանացի դիվանագետներին,- հավելել է ռեստորանի սեփականատերը:
