Պաշտոնական Անկարայի դիրքորոշումը պատիվ չի բերում Թուրքիային. Կլինցևիչ
Գերմանիան, ճանաչելով Օսմանյան Կայսրության կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման փաստը, ընտրել է քաղաքակիրթ երկրների ճանապարհը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն այս մասին` ասել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագաh Ֆրանց Կլինցևիչը: Նա նաև ուշադրություն է սևեռել այն հանգամանքի վրա, որ Գերմանիայի խորհրդարանը ընդունել է համապատասխան բանաձևը՝ չնայած Անկարայի կողմից ճնշմանն ու սպառնալիքներին: Ֆրանց Կլինցևիչի խոսքով՝ այս հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը պատիվ չի բերում Թուրքիային: «Դրա փոխարեն ես խորհուրդ կտայի ճանաչել Ցեղասպանության փաստը, ինչն, անկասկած, դրական արձագանք կստանար միջազգային հանրության կողմից»,- ասել է նա:
