Պայթյուն` Լաթաքիայում. կան զոհեր
Սիրիայի ափամերձ Լաթաքիա քաղաքի մզկիթներից մեկի մոտակայքում հինգշաբթի ռումբ է պայթել, որի հետևանքով մարդիկ են զոհվել և վիրավորվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը: Պայթյունը, որը տեղի պետական լրատվամիջոցները որպես ահաբեկչություն են բնորոշել, տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական թաղամասում, երբ աղոթողները դուրս էին գալիս մզկիթից:
