Բազմաթիվ երիտասարդներ են հավաքվել Գերմանիայի դեսպանատան դիմաց. լուսանկարներ
Այս պահի դրությամբ Գերմանիայի դեսպանատան մոտ բազմաթիվ երիտասարդներ են հավաքվել, ովքեր եկել են իրենց շնորհակալությունը հայտնելու՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելու համար։
Հավաքվածներն իրենց ձեռքին կրում են Հայաստանի դրոշը և գերմաներով շնորհակալական գրություններ։
Երիտասարդները նշում են, որ եկել են շնորհակալությունը հայտնելու՝ հուսալով, որ Բունդեսթագի պատգամավորների միաձայն բանաձևի ընդունումը կնպաստի, որ այլ երկրներ ևս ընդունեն Ցեղասպանություն դատապարտող բանաձևեր։

