Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը Արծվանիստ գյուղից էր
ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում այսօր՝ հունիսի 2-ին մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Խորեն Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից էր: Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը հետ զրույցում ասաց, որ Խորենը մեկ տարվա զինծառայող էր: Խորենը միայնակ մոր զավակ է, հայրը տարիներ առաջ է մահացել: Նա տան կրտսերն էր, երկվորյակ քույր ուներ ու մեկ եղբայր, մայրը ուսուցչուհի է, աշխատում է գյուղի դպրոցում: Հիշեցնենք, որ նա մահացել էր հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
