ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները բարելավվում են. Մոգերինի
ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները գնալով բարելավվում են տարբեր ոլորտներում:Այս մասին հայտարարել են Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշիկովսկին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին համատեղ մամլո ասուլիսում: «ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն՝ երկու տարբեր կազմակերպություններ տարբեր անդամ-երկրներով, գնալով ավելի լավ են համագործակցում միմյանց հետ շատ ոլորտներում»,-ասել է Մոգերինին՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը Վարշավայում «լավ առիթ կլինի փոխգործակցության այդ ընդհանուր հարթակները քննարկելու համար», հաղորդում է TASS-ը:
