Ի տարբերություն Թուրքիայի
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչուի սխալի մասին խոսք լինել չի կարող: «Թուրքիայի ներկայիս կառավարությունը պետք է հրաժարվի իր բոլոր խնդիրները արտաքին գործոններով բացատրելու փորձերից: PKK-ին զենք մատակարարելու մասին այդ բոլոր հայտարարությունները մտացածին են և անհեթեթ: Ի տարբերություն Թուրքիայի՝ մենք չենք զբաղվում զենքի ապօրինի մատակարարումներով»,- ասել է Զախարովան:
