ԵՄ-ն հետաձգել է Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի գործընթացը
Բրյուսելում ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի հարցը, սակայն գոչծնթացի սկսումը հետաձգվել է: Երկրների մեջ, որոնք ելույթ են ունեցել օրինագծին դեմ, եղել են Գերմանիան և Ֆրանսիան: Այս մասին հայտնել է Korrespondent.net-ը` հղում տալով Reuters-ին: Ինչպես պարզաբանել են տվյալ երկրները՝ իրենք ցանկանում են ավելի զգույշ լինել: ԵՄ-ն մտավախություն ունի միգրանտների հոսքի ավելացումից:
