ՆԱՏՕ-ին չի վերաբերում. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մեկնաբանել է Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունումը:Ինչպես նշել է՝ ՆԱՏՕ-ում հուսով են, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կնորմալանան: «Այդ հարցը ՆԱՏՕ-ին չի վերաբերում: Հուսով եմ, որ Թուրքիան եւ Հայաստանը հնարավորինս արագ կնորմալացնեն հարաբերությունները»,- ասել է նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
