Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակ»-ում ընդգրկել է ադրբեջանցի լրագրողին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունն իր «սեւ ցուցակում» ընդգրկել է իշխանամետ haqqin.az լրատվական կայքի թղթակից Զաուր Ռասուլզադեին: Կայքի աշխատակիցներից միայն Զաուր Ռասուլզադեն էր համարձակվել քննադատել ԱԳՆ-ի աշխատանքը: Զաուր Ռասուլզադեի խոսքով` Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիզադեն երկար ժամանակ արհամարհում է իր հեռախոսազանգերը, իսկ լրագրողի հեռախոսահամարը մտցվել է «սեւ ցուցակ»: Կայքը հայտնում է, որ դա Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից քննադատության նկատմամբ անհադուրժողականության դրսեւորման առաջին դեպքը չէ: Articolo21.org կայքն ավելի վաղ հայտնել է, որ Բաքվի իշխանությունների անցանկալի անձանց «սեւ ցուցակում» ընդգրկված են ամբողջ աշխարհի տարբեր երկրներից 532 անձանց անուններ՝ հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ, թատերական կոլեկտիվներ, գրողներ, լրագրողներ, 20 իտալացիներ, աշխարհառհչակ երգչուհիներ Կազարնովսկայան, Կաբալյեն:
