Գերմանիայի կառավարության կոչը Հայաստանին ու Թուրքիային
Գերմանիայի կառավարությունը կնպաստի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբանելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: «Ես և ԳԴՀ-ի ամբողջ կառավարությունը մտադիր ենք ավանդ ներդնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատման գործում»,- ասել է Մերկելը:
