Էրդողան. Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչումը լուրջ ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա
Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայերի Ցեղասպանության ճանաչումը լուրջ ազդեցություն կունենա Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա:
Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում: «Այդ որոշումը լուրջ ազդեցություն կունենա Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա», - ասել է Էրդողանը, փոխանցում է «РИА Новости»-ին:
