The Wall Street Journal-ը Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին
he Wall Street Journal պարբերականի Ստամբուլում գտնվող թղթակիցն անդրադարձել է Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին:
«Այս բանաձևի ընդունումով Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները կշարունակվեն վատթարանալ… Գերմանիայի ընդդիմությանը միայն ամիսներ անց հաջողվեց քվեարկության հանել այս բանաձևը, որին դեմ էր արտահայտվում նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, որն երկար ժամանակ պնդում էր, որ որպես «ցեղասպանություն» կարող են որակվել միայն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 1948 թ.-ից հետո, երբ ՄԱԿ-ը ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դատապարտելու կոնվենցիան», - գրել է հոդվածի հեղինակը:
