Գերմանիայի դեմ համատեղ հռչակարգի ընդունելու առաջարկ Թուրքիայում
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտելու նպատակով համատեղ հռչակագիր ընդունելու առաջարկ է ներկայացնելու Թուրքիայի խորհրդարան, գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով «Haberturk» լրատվական ծառայությունը: Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին 1 դեմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյուքներով և ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է «Օսմանյան կայսրությունում 1915 և 1916 թթ. հայերի ու մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և դատապարտման մասին» բանաձևը:
