Պատմական սխալ է տեղի ունեցել. Թուրքիայի փոխվարչապետ
Twitter-ի իր միկրոբլոգում Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը գրել է, թե պատմական սխալ է տեղի ունեցել:«Թուրքիան բոլոր հարթակներում այդ քայլին կտա անհրաժեշտ պատասխան: Դա հարց է, որը պետք է լուծվի ոչ թե քաղաքական գործիչների կամ պատգամավորների կողմից, այլ գիտնականների և պատմաբանների: Թուրքիայի համար այդ բանաձևը որևէ իրավական ուժ չունի: «Ցեղասպանության» մասին խեղաթյուրված և անհիմն պնդումները պատմական սխալ են», - գրել է նա:
