ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի երկաթուղիները պայմանավորվել են
Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղիները պայմանավորվել են զարգացնել «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Համաձայնագիրն արտացոլում Է երկաթուղային սակագներին վերաբերող դրույթներ բեռնահոսքերի ներգրավման եւ «Հյուսիս-Հարավ» ՄՓՄ-ի երթուղիների հետագա զարգացման համար, ներառյալ Բենդեր-Աբաս-Մոսկվա փորձնական կոնտեյներային գնացքի կազմակերպումը:
