Սուրիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց: Երեւանի «Աստղիկ» ԲԿ-ից, որտեղ նա գտնվում է,NEWS.am-ին հայտնեցին, որ նա մրսածություն ունի, բուժօգնության է դիմել այսօր՝ հունիսի 2-ին: «Իր ոտքով եկել է, մի փոքր մրսած է, 37.1, 37.2 ջերմություն ունի, ուզում է հետազոտվել»,- ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը: Սուրիկ Խաչատրյանն այսօր կանցկացնի հիվանդանոցում:
