Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը
Բունդեսթագի պատգամավորները գրեթե միաձայն ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման ժամանակ հայտարարեց խիզախության դրսևորման և անցյալի մութ էջերի հետ առերեսվելու անհրաժեշտության մասին: «Անցյալի հետ առերեսումը մեզ համար կարող է ցավոտ լինել, սակայն միևնույն ժամանակ կարող է լինել ազնիվ և ինքնաքննադատական մոտեցում սեփական անցյալի նկատմամբ: Դա կարևոր է այլ պետությունների հետ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, որի համար պետք է խիզախություն` փոխըմբռնման և հաշտեցման հասնելու համար»,- ասաց Լամերտը:
