Ուշ թե շուտ տարածքները վերադարձվելու են ԼՂՀ-ին . Շավարշ Քոչարյան
Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարեց.«Վիեննայով հիմք դրվեց մի շատ կարևոր գործընթացի, որի էությունը նա է, որ մինչև հիմա չկա հաստատված կրակի դադարեցման ռեժիմ, վստահության միջոցներ գոյություն չունեն, դժվար է և գրեթե անհնարին է ակնկալել որևէ առաջընթաց»: ՀՀ երկրորդ նախագահը, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարը քննադատում են ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ հարցին, Շավարշ Քոչարյանն արձագանքեց.«Նախ՝ ես ուշադիր նայել եմ, այնտեղ խոսք չկա նրա մասին, որ պետք է վերանայել: Իսկ ինչ վերաբերում է մեր վերաբերմունքին՝ թե ՀԱՊԿ-ին, թե ԵԱՏՄ-ին, ապա վերջին գագաթաժողովը, որը տեղի ունեցավ Աստանայում, այնտեղ նախագահի ելույթից ամբողջությամբ կարող եք ձեզ համար պարզ պատկերացնել»: «Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու, Մարտակերտի շրջանի շատ ավելի մեծ տարածքներ, և ուշ թե շուտ այդ տարածքները վերադարձվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»,-պատասխանելով հարցին , թե միջազգային դիվանագիտական դաշտում ինչպե՞ս է ընկալվում այն արտահայտությունը, որ մենք կորցրել ենք 800 հա տարածք, և դրանք նշանակալի հատվածներ չեն, ասաց Շավարշ Քոչարյանը :
