Թուրքիան կանցնի կառավարման նախագահական համակարգին. Բինալի Յըլդըրըմ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան անցում է կատարելու կառավարման նախագահական համակարգին, և բացի այդ, երկրում ընդունվելու է նոր Սահմանադրություն: Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը քաղաքական կոռեկտություն չի համարում Թուրքիայի նախագահից պահանջելը, որ նա չմիջամտի քաղաքական գործերին: Յըլդըրըմը նաև հայտարարել է, որ Թուրքիայի գործող Սահմանադրությունը չի համապատասխանում երկրի շահերին:
