Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում.բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 41-ամյա Ոսկան Աղաջանյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 08 ՍԼ104 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել բաժանարար գոտու կանաչ հատվածում և բախվել երկաթե հսկայական գովազդային վահանակին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Սամվել Դավթյանի և նույն ջոկատի 3-րդ խմբի պետ Հայկ Վարդանյանի գլխավորությամբ: Փրկարարները քաղաքացիների հետ մեծ դժվարությամբ են կարողացել վարորդին դուրս բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից ծայրահեղ ծանր վիճակով նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել նաև վաշտի հրամանատարն ու տեղակալը: Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածն այնքան ուժգին է եղել, որ հսկայական գովազդային վահանակը հիմքից պոկվել ու տապալվել էր՝ մասամբ խոչընդոտ հանդիսանալով դեպի Սևան ընթացող տրանսպորտային միջոցների վարորդների համար: Վթարի մասին ՃՈ օպերառիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչ Ա. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները մեծ դժվարությամբ կարողացան նաև տապալված գովազդային վահանակը դուրս բերել երթևեկելի գոտուց՝ օգտագործելով ճոպաններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ո. Աղաջանյանն աշխատում է Սևանի հարկային տեսչությունում՝ որպես օպերլիազոր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ինչու՞ են զինվորները շաբաթը մեկ լողանում․ ՊՆ փոխնախարարի արձագանքը Հայկ Սարգսյանի մեղադրանքներին (video) Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանի դեմ է դուրս եկել․ Հայկ Սարգսյանը փակագծեր է բացում (video) Լարված իրավիճակ․ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին (video) #ՈՒՂԻՂ․ Շտապ. Ռուսաստանը փակո՞ւմ է Հայաստանի հետ օդային տարածքը. Նաիրա Զոհրաբյան (video) Փողով բանակից ազատվելու նախագիծը չպիտի մտնի ԱԺ. Գեղամ Մանուկյան (video) Ավտովթար՝ Երևանում. Հերացի փողոցում բախվել են «Chevrolet»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Տեղումները կշարունակվեն, ինչ ջերմաստիճան է սպասվում Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է. monumentwatch Ու՞մ թշնամու հետ ես ուզում գնալ․․․ Պուտինը Հայաստանին կոնկրետ մի բան ասաց․ Գագիկ Ծառուկյան (video) Ի՞նչ եք պայմանավորվել Պապիկյանի հետ․ թեժ խոսակցություն Գեղամ Մանուկյանի և Հայկ Սարգսյանի միջև (video) «Սա ինչ-որ ծայրաստիճան շիզոֆրենիա է՝ բարձրացված պետական քաղաքականության աստիճանի. Մեղա քեզ Տեր Աստված…». Աբովյան Իրանը կտա վճռական ու համապարփակ պատասխան. Իրանի ԱԳՆ #ՀԻՄԱ․ Ռուսաստանում Նիկոլին «ծեծել են»․ Պուտինն ասել է՝ չե՛ս խաբելու․ Տիգրան Չոբանյան (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Նորապատում. մոտ 15 հոգով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 43-ամյա տղամարդուն Կոտայքում «Nissan»-ը բախվել է քարերին ու հողաթմբերին և հայտնվել բնակչի տան տարածքում. կա վիրավոր Իրանի հարցով միջնորդները վերջին ջանքերն են գործադրում 45-օրյա հրադադար հաստատելու առաջարկի շուրջ Սպանվել է ԻՀՊԿ հետախուզական ծառայության ղեկավարը Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում 41 հանքագործ արգելափակված է գետնի տակ «Փաշինյանը էդ տիրադավ հոգևորականներին գիտե՞ք՝ ինչ է արել»․ վանաձորցիների պատասխանը (video) Պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի․ Ծառուկյան Ովքեր իրենց ձայնը կտան իշխանությանը, իրենց ուղիղ մասնակցությամբ նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am