Առանց վիզայի ռեժիմ՝Հայաստանի և Իրանի միջև
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին նախագիծը:
«Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Այն սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:
Համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսարջությունը և կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելություններրի համար»,- ասված է հիմնավորման մեջ:
Ելնելով վերոհիշյալից` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի ստորագրումը:
