Անարդար է. Էրդողան
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերստին դատապարտել է ՄԱԿ-ի գործունեությունը։ Ելույթ ունենալով Ուգանդայի Էնթեբե քաղաքում գտնվող Մակերերի համալսարանում, որտեղ նրան շնորհվել է պատվավոր դոկտորի աստիճան՝ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ կառույցը հեռու է արդարադատության սկզբունքից։ Էրդողանի խոսքերով՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները նույնպես պետք է ընտրվեն որոշակի ժամկետով. «Անարդար է, որ ՄԱԿ-ի ԱԽ հինգ երկրները վճռեն ողջ մարդկության ճակատագիրը։ Այդ երկրների թվում չկա աֆրիկյան որևէ երկիր։ Չկա նաև մուսուլմանական բնակչությամբ որևէ երկիր։ Մայրցամաքների միջև նման անարդար բաշխումը ատելություն է սերմանում։ Արմատականորեն սխալ է պետություններին սպառնալիքների հետ միայնակ թողնելը։ Կարևոր է թույլ զարգացած կամ հետամնաց երկրների օգնության ձեռք մեկնելը։ Օրինակ, անկախ ՄԱԿ-ի դիրքորոշումից՝ մենք չենք թողնի Սոմալիին, և չենք պատրաստվում դա անել նաև հետագայում»։
