Վիրավոր զինվորի պատմությունը. լուսանկար

20-ամյա Խաչատուր Նահապետյանը եւ իր ընկերը վիրավորվել են ապրիլի 3-ին Լեռնային Ղարաբաղում քառօրյա պատերազմի ընթացքում: Խաչատուրը ձեռքի բեկորային վնասվածքներով, իսկ նրա ընկերը` դեմքի մեկ ու կես օր թաքնվել են տներից մեկի նկուղում օգնության սպասելով: Երբ ադրբեջանցիները գնդակոծում էին ղարաբաղյան Թալիշ գյուղը, խաղաղ բնակչությունը լքել էր այն, իսկ որոշ զինծառայողներ, որոնք պաշտպանում էին գյուղը, վիրավոր էին: Նրանց թվում էր նաեւ Խաչատուրն իր ընկերոջ հետ: Խաչատուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե իրեն եւ ընկերոջը ինչպես է հաջողվել թաքնվել գյուղի տներից մեկի նկուղում, սակայն երկար ժամանակ իրենք հնարավորություն չեն ունեցել կապի դուրս գալ եւ ծառայակիցներին կամ սանիտարներին օգնության կանչել: Փոքրիկ նկուղի բարձրությունը, որտեղ վիրավորները ապաստան են գտել, 1.5 մ-ից ավելի չէր, եւ տղաները չէին կարող նույնիսկ ամբողջ հասակով կանգնել: Հենց այնտեղ, իրեն հարաբերականորեն անվտանգ զգալով, Խաչատուրը վերջապես զննել է ձեռքը: Պարզվել է, որ բեկորը նրա ձեռքն էր խրվել, անցել էր դաստակով` ջարդելով ոսկրերը եւ կտրելով 3 ջիլ, որոնք հետո կարել են: Տղաներն իրենք են իրենց ցույց տվել առաջին օգնությունը. Հագուստով կապել են վերքերը: Նրանք ստիպված են եղել մեկ ու կես օր նկուղում նստել` առանց քնի եւ առանց սննդի: «Նման իրավիճակում չես կարող ուտելու մասին մտածել», -ժպիտով խոստովանել է Խաչատուրը: Երբ գյուղում խաղաղվել է, նրանց գտել են եւ սանիտարական մեքենան Խաչատուրին տարել է Մատաղիսի հոսպիտալ, իսկ այնտեղից` Ստեփանակերտ: Գորիսում Խաչատուրի ձեռքը վիրահատել են, հետո նա հայտնվել է Երեւանում, որտեղ նրա ձեռքը դարձյալ վիրահատել են եւ կարել: Այժմ Խաչատուրը բուժում է ստանում Երեւանի Կենտրոնական ռազմական հոսպիտալում: Առայժմ նա դժվարությամբ է օգտագործում ձեռքը եւ մատներն առայժմ քիչ շարժական են, բայց բժիշկները հույս ունեն, որ ձեռքն ամբողջությամբ կվերականգնվի, ուղղակի ժամանակ է պետք: Նյութի աղբյուր՝ news.am

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ինչու՞ են զինվորները շաբաթը մեկ լողանում․ ՊՆ փոխնախարարի արձագանքը Հայկ Սարգսյանի մեղադրանքներին (video) Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանի դեմ է դուրս եկել․ Հայկ Սարգսյանը փակագծեր է բացում (video) Լարված իրավիճակ․ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին (video) #ՈՒՂԻՂ․ Շտապ. Ռուսաստանը փակո՞ւմ է Հայաստանի հետ օդային տարածքը. Նաիրա Զոհրաբյան (video) Փողով բանակից ազատվելու նախագիծը չպիտի մտնի ԱԺ. Գեղամ Մանուկյան (video) Ավտովթար՝ Երևանում. Հերացի փողոցում բախվել են «Chevrolet»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Տեղումները կշարունակվեն, ինչ ջերմաստիճան է սպասվում Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է. monumentwatch Ու՞մ թշնամու հետ ես ուզում գնալ․․․ Պուտինը Հայաստանին կոնկրետ մի բան ասաց․ Գագիկ Ծառուկյան (video) Ի՞նչ եք պայմանավորվել Պապիկյանի հետ․ թեժ խոսակցություն Գեղամ Մանուկյանի և Հայկ Սարգսյանի միջև (video) «Սա ինչ-որ ծայրաստիճան շիզոֆրենիա է՝ բարձրացված պետական քաղաքականության աստիճանի. Մեղա քեզ Տեր Աստված…». Աբովյան Իրանը կտա վճռական ու համապարփակ պատասխան. Իրանի ԱԳՆ #ՀԻՄԱ․ Ռուսաստանում Նիկոլին «ծեծել են»․ Պուտինն ասել է՝ չե՛ս խաբելու․ Տիգրան Չոբանյան (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Նորապատում. մոտ 15 հոգով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 43-ամյա տղամարդուն Կոտայքում «Nissan»-ը բախվել է քարերին ու հողաթմբերին և հայտնվել բնակչի տան տարածքում. կա վիրավոր Իրանի հարցով միջնորդները վերջին ջանքերն են գործադրում 45-օրյա հրադադար հաստատելու առաջարկի շուրջ Սպանվել է ԻՀՊԿ հետախուզական ծառայության ղեկավարը Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում 41 հանքագործ արգելափակված է գետնի տակ «Փաշինյանը էդ տիրադավ հոգևորականներին գիտե՞ք՝ ինչ է արել»․ վանաձորցիների պատասխանը (video) Պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի․ Ծառուկյան Ովքեր իրենց ձայնը կտան իշխանությանը, իրենց ուղիղ մասնակցությամբ նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am