«Այդ մարդկանցից շատերը 45 տարեկանում նոր-նոր բուհի դիպլոմ են գնել»
Լավ, 25 տարի հայկական մասմեդիան չհասկացա՞վ, որ էդ տափակ հարցը հերիք է՝ տան իշխանավորներին ու պաշտոնյաներին. «Ինչպիսի՞ն է եղել ձեր մանկությունը»: Այդ մարդկանցից շատերը 45 տարեկանում նոր-նոր բուհի դիպլոմ են գնել, 46 տարեկանում միջազգային եսիմինչ ակադեմիայի ակադեմիկոսի կոչում են գնել, 50 տարեկանում դեպուտատի մանդատ են գնել, 55 տարեկանում 6-րդ անգամ են ամուսնացել, 56 տարեկանում կոկորդիլոսի քյաբաբ են կերել... Այսինքն՝ դրանց բոլորի մանկության բյուրեղյա երազանքը էս է եղել... Բութ ու շատակեր, երկտարեցի երեխաներ են եղել, մի՞թե պարզ չէ... Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից
