Մերկելը ցեղասպանության օրինագծին «Այո» է ասել. Ermenihaber
«Գերմանիայի դաշնային խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության օրինագծի պատճառով Անկարա-Բեռլին հարաբերություններում սառը քամիներ են փչում»,- նկատել է տալիս թուրքական «Sondakika» լրատվական կայքը:Հաղորդում է Ermenihaber լրատվականը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկմանն ընդառաջ, մայիսի 31-ին վերոնշյալ օրինագիծը դրվել է փորձնական քվեարկության, որին մասնակցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Վերջինսը փորձնական քվեարկության ընթացքում կողմ է քվեարկել օրինագծի ընդունմանը: Սպասվում է, որ կանցլերը հունիսի 2-ին նույնպես կմասնակցի քվեարկությանը:
