Մենք օրական արդյունահանում ենք ավելի քան 3.8 միլիոն բարել նավթ. Բիջան Զանգանե
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Զանգանեն Վիեննայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանում նավթի օրական արդյունահանման ծավալը կազմում է ավելի քան 3.8 միլիոն բարել: «Մենք օրական արդյունահանում ենք ավելի քան 3.8 միլիոն բարել և ակնկալում ենք հասնել 4 միլիոն բարելի ցուցանիշին»,- ասել է նա: Մայիսի սկզբին Իրանում նավթի օրական արդյունահանման ծավալը հասել էր 3.7 միլիոն բարելի: Իրանական ազգային նավթային ընկերության տնօրեն Ռուքնեդդին Ջավադին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ կլինի միանալ արդյունահանման ոլորտում ՕՊԵԿ-ի քվոտային քաղաքականությանը միայն 1-2 ամիս անց, երբ Իրանը հասած կլինի պատժամիջոցներից առաջ ունեցած նավթի արդյունահանման մակարդակին: Ջավադին հավելել էր, որ Իրանը մինչպատժամիջոցային մակարդակ հանդիսացած օրական 4 միլիոն բարել նավթի արդյունահանմանը կհասնի ընթացիկ տարվա հուլիսին:
