Հայոց ցեղասպանության մասին բանաձևն այսօր Բունդեսթագում կդրվի քվեարկության
Գերմանիայի Բունդեսթագում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Թուրքիան բազմիցս սպառնացել էր Բեռլինին՝ այդ բանաձևի ընդունումը կանխելու համար։ Տարբեր պաշտոնյաներ «մեսիջներ» էին հղել Գերմանիային՝ ուղղակիորեն և անուղղակիորեն սպառնալով երկկողմ հարաբերությունների վատթարացմամբ։ Կառավարության խոսնակ Իբրահիմ Քալընն անցյալ շաբաթ հայտարարել էր. «Մենք այդ տեքստը չենք տեսել։ Ի՞նչ արտահայտություններ են տեղ գտնելու։ Ցեղասպանության պնդումը լուրջ պնդում է։ Դրա մասին առանց պատմական և իրավական փաստերի խոսելը միայն քաղաքականության շահարկում է»։ Բանաձևի հնարավոր ընդունմանն անդրադարձել էր նաև Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Քարսլըօղլուն։ Նա հայտարարել էր, որ պատմական դեպքերի վերաբերյալ խորհրդարանները լիազորված չեն վճիռներ կայացնելու։
