Հեծանիվ քշող Սաակաշվիլին
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին որոշել է թեստավորել մաքսանենգային հեծանիվներից մեկը դրանք երեխաներին բաժանելուց առաջ: Այդ մասին նա հունիսի 1-ին ասել է 112 UA հեռուստաալիքի եթերում, հայտնում է lenta.ru-ն: «Ես պատրաստ եմ պարտքով վերցնել մեկ հեծանիվ, այսօր-վաղը հավաքել, դա քշել, և խոստանում եմ այն անվնաս հետ վերադարձնել: Ես ինքս կանցկացնեմ փորձարկում, սակայն արհեստավարժները նույնպես թող անցկացնեն: Ես դա կքշեմ 2 օր»,- հայտարարել է Սաակաշվիլին՝ ավելացնելով, որ ամռանը հաճախ է աշխատանքի գնում հեծանիվով: Ինչպես հայտնել է հեռուստաալիքը, երկանիվ հեծանիվները մարտի վերջին անօրինական բերվել են Օդեսայի նավահանգիստ և բռնագրավվել:
