ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. դեսպան
Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան լրագրողների հետ զրույցում հայտարարել է որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու ուղղությամբ։ Նրա խոսքերով՝ Մինսկի խմբի համանախագահները փորձում են շարունակել բանակցային գործընթացը։ Դեսպանն անդրադարձել է նաև Caspian Oil & Gas 23-րդ միջազգային ցուցահանդեսին ԱՄՆ-ի մասնակցությանը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն այդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 20 տարի։ Սեկուտայի խոսքերով՝ ԱՄՆ-ն Ադրբեջանի ուժեղ գործընկերն է։
