Թուրքիան ու Ռուսաստանը կհաղթահարեն ճգնաժամը. դեսպան
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը վստահ է, որ Մոսկվան ու Անկարան կհաղթահարեն ճգնաժամը, և կարծում է, որ առաջին քայլը պետք է անեն միաժամանակ. «Անձամբ ես հուսով եմ, որ մենք կլուծենք ճգնաժամը։ Ես վստահ եմ դրանում։ Ես չգիտեմ, թե երբ, սակայն մենք կանենք դա»։ Թուրք դեսպանն այդպես է մեկնաբանել հարաբերությունների կարգավորման մասին Կրեմլի վերջին հայտարարությունները։ Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ այդ քայլերը պետք է ձեռնարկեն միաժամանակ։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն չգիտի, թե որտեղից սկսել, թե ռուսական կողմն ինչպիսի քայլ է ակնկալում Թուրքիայից։
