Գուրգեն Արսենյանի որդին ազատ է արձակվել
Hayeli.am-ի հետ զրույցում պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու պաշտպան Հայկ Ալումյանը փաստեց, որ ԱԺ պատգամավոր Արսենյանի որդու՝ կրտսեր Գուրգեն Արսենյանի կալանքը վերացնելու խափանման միջոցը փոխվել է, և նա երեկ ազատ է արձակվել: Հիշեցնենք՝ Գուրգեն Արսենյանի որդին կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով: Գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ):
