Ավտովթար` Լոռու մարզում. ГАЗель-ը կողաշրջվել է. վարորդը եղել է ոչ սթափ վիճակում
Այսօր` հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Ժամը 16:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում 45-ամյա Վրեժ Վանյանի վարած ГАЗель մակնիշի 582 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը` կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Դեպի վայր է ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի պետի տեղակալ Արծրուն Շախկյանը: Պարզվել է, որ վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում (խմած): Ալավերդու բժշկական կենտրոնում փորձաքննությամբ պարզվել է նաև, որ Վ. Վանյանի խմածության աստիճանը կազմել է 0,75: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
