Ներգաղթյալները՝ Կրետեում
113 ներգաղթյալներից կազմված խումբը ոտք է դրել Կրետե։ Նրանց մեծ մասն ունի աֆղանական ծագում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Հաղորդվում է, որ միգրացիոն ճգնաժամի սկզբից ներգաղթյալների նման մեծ խումբ առաջին անգամ է ժամանել կղզի։ Նրանք նավարկության էին դուրս եկել Անթալիայից, որը 480 կմ հեռու է Կրետեից։ Վերջին շրջանում Թուրքիայից Հունաստան երթուղու արգելափակումից հետո ներգաղթյալների հիմնական հոսքը, որը ձգտում է Եվրոպա, ուղղվում է Իտալիայի ափեր։
