Վահրամ Բաղդասարյանը՝ ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությանը` Բաղդասարյանը նշեց, որ դա փետրվարի 12-ի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի շարունակությունն էր:
«Դրանք ուսումնասիրություններ են, որոնք պետք է շարունակվեն և պետք է լինեն ոչ միայն պաշտպանության ոլորտում, այլև բոլոր ոլորտներում, և եթե կան քրեորեն պատժելի գործողություններ, պետք է պատժվեն»,- եզրափակեց ՀՀԿ-ականը:
