EgyptAir-ի փրկարարներին հաջողվել է ազդանշան որսալ
Միջերկրական ծովում ավիաընկերության ինքնաթիռի ընկնելու տեղում ազդանշաններ են գրանցվել, որոնք կարող են պատկանել ջարդված ինքնաթիռի ինքնաձայնագրիչին, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը: «Ֆրանսիական նավատորմի La Place նավը, որը մասնակցում է անցյալ շաբաթ Միջերկրական ծովն ընկած A320 ինքնաթիռի երկու ինքնաձայնագրիչի որոնմանը, բեկորների որոնման գոտում, իր որոնողական սարքավորման միջոցով ազդանշաններ է ստացել ծովի խորքից, դրանք ենթադրաբար պատկանում են ինքնաձայնագրիչներից որեւէ մեկին», - ասված է եգիպտացի քննիչների հայտարարության մեջ: րձագետ քրեաբանը, որը չի ցանկացել հայտնել իր անունը: Առայժմ պաշտոնապես չի հաղորդվել անկման պատճառների մասին:
