Անգելա Մերկելը չի մասնակցի Բունդեսթագում ցեղասպանության բանաձեւի քվեարկությանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր կուսակցության հետ համերաշխ է այն հարցում, որ Օսմանյան Թուրքիայում հայերի ջարդերը ցեղասպանություն էին: Այս մասին ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանե Վիրցը: Վիցը հայտնում է նաև, որ Մերկելը ներկա չի լինի հունիսի 2-ին Բունդեսթագում քվեարկությանը, քանի որ նրա գրաֆիկում այլ պաշտոնական միջոցառումներ կան, հայտնում է Local-ը:
