Իրաքում մայիսին բռնության զոհ է դարձել 867 մարդ
Իրաքում մայիսին բռնության զոհ է դարձել 867 մարդ։ Այս մասին ասվում է Իրաքի աջակցության ցուցաբերման ՄԱԿ-ի առաքելության զեկույցում՝ փոխանցում է TASS գործակալությունը։ Զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում կազմել է 468 մարդ, վիրավորներինը՝ 1041։ Սպանվել են իրաքյան անվտանգության ուժերի 399 աշխատակիցներ, այդ թվում՝ քուրդ մարտիկներ։ Զոհեր գրանցվել են հատկապես Էլ-Ֆալուջա քաղաքի ազատագրման գործողության ժամանակ։
