Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է հանգեցնի Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման. Գերմանիայի ԱԳՆ
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հնարավոր ընդունումը չպետք է հանգեցնի Թուրքիայի հետ հարաբերությունների երկարաժամկետ վատթարացման: «Ակնկալում եմ, որ որոշումները, որոնք վաղը հավանաբար կընդունվեն Գերմանիայի խորհրդարանի կողմից, չեն հանգեցնի Թուրքիայի հետ հարաբերությունների երկարաժամկետ վատթարացման»,- նշել է Շեֆերը:
