Կրեմլը էրդողանին հիշեցնում է
Ռուսաստանը Թուրքիայի ղեկավարությունից սպասում է ներողություն, բացատրություններ, ինչպես նաև փոխհատուցում՝ Սիրիայում խոցված ռուսական «Սու-24»-ի օդաչուի մահվան դիմաց: Այս մասին գրում է Tacc-ը՝ հղում: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե ինքն ուզում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն չի հասկանում, թե ինչ է իրենից ակնկալում Մոսկվան: «Ես ինձ իրավունք չեմ վերապահում այլ պետության նախագահին որևէ բան խորհուրդ տալ, դա կոռեկտ չէր լինի, սակայն անհրաժեշտ եմ համարում հիշեցնել մեր երկրի նախագահի բազմիցս արված հայտարարություններն այդ կապակցությամբ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
