Ալիևը մեկնում է Գերմանիա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 7-ին կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այս մասին հայտնում է Haberturk կայքը: Հունիսին Ալիևի Գերմանիա սպասվող այցի մասին ավելի վաղ հայտնել էր այդ երկրի վարչապետ Անգելա Մերկելը: Ադրբեջանի նախագահը վերջին անգամ ԳԴՀ է այցելել 2016 թվականի փետրվարին: Նա մասնակցել է անվտանգության գծով Մյունխենի համաժողովին: Ալիևի՝ Գերմանիա այցի մանրամասները չեն հաղորդվում:
