Դաժան ինքնասպանություն՝ Մալաթիա-Սեբաստիայում
Այսօր առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել: «Փաստինֆո»–ին հայտնի է դարձել, որ 59-ամյա տղամարդը չի արձագանքել դռան թակոցներին, իսկ դուռը բացել ներս մտնելուց հետո նրա դին հայտնաբերել են հատակին: Միևնույն ժամանակ տունն ամբողջության արյան մեջ է եղել, տանը հայտնաբերվել է նաև բենզինով լի տարա, լոգարանում հայտնաբերվել է դանակ, իսկ գազը եղել է բաց թողնված, տղամարդու դիակի դաստակների վրա առկա են եղել կտրած վնասվածքներ:
