Ուորլիքի հույսերը
Մինսկի խումբը հույս ունի, որ հունիսին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ անցկացրել ենք կարևոր բանակցություններ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ: Մենք ակնկալում ենք հունիսին նախագահների հանդիպում»,- գրել է Ուորլիքը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հունիսի 2-ին հանդիպելու է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
