Բինալի Յըլդըրըմի հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում բավական հնաոճ է. թուրքագետ
«Գերմանիայի Բունդեստագի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը 2 հետաքրքիր տարր է պարունակում: Առաջինն այն է, որ շեշտվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանությունը: Այս հանգամանքը հատկանշական է նրանով, որ 100 և ավելի տարի անց Ցեղասպանությունը չի մոռացվել: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ բանաձևում ընդհանրական ձևակերպում է արված. նշվում է, որ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացվել է Ցեղասպանություն»,- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ նկատելով, որ Հայոց ցեղասպանության բացառիկությունը մի փոքր ստվերվում է, քանի որ «հայերի և այլ ժողովուրդների» ձևակերպումը կա. «Բայց եթե ընդհանրական նայենք, դրական շեշտադրումներ կարող ենք տեսնել»: Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին ու բանաձևն ընդունելու հավանականությանը, ապա թուրքագետը նկատեց հետևյալը. «Թուրքական արձագանքները ստանդարտ են, բայց միևնույն ժամանակ՝ ես նկատում եմ հին մեթոդներին վերադարձ: Սա Թուրքիայի արտաքին քաղաքականությանը նետված մարտահրավեր է Դավութօղլուի հեռանալուց հետո: Այսինքն՝ սա առաջին արտաքին մարտահրավերն է լինելու, որին թուրքական դիվանագիտությունը փորձելու է դիմագրավել՝ առանց Դավութօղլուի: Թուրքիայի նոր վարչապետի համար առաջին միջազգային քննությունն է լինելու՝ որքան էլ
