15 հազար դոլար արժեքով Lego-ի արձանը փոքրիկը կոտրել է
Չինաստանում փոքրիկը կոտրել է 15 հազար դոլար արժողությամբ Lego-ի արձանը ցուցադրության բացումից մեկ ժամ անց։ Այս մասին հայտնում է Mashable-ը։ Դա տեղի է ունեցել Նինբո քաղաքում։
Lego Expo-ին մասնավորապես ցուցադրված էր «Կենդանապոլիս» մուլտֆիլմի հերոս աղվեսի վիթխարի ֆիգուրը։ Հեղինակը 3 օր աշխատել էր արձանի վրա։
Տղայի ծնողները քանդակի հեղինակին փոխհատուցում են առաջարկել, սակայն վերջինս հրաժարվել է։ Նա վստահ է, որ երեխան չի ցանկացել կոտրել իր աշխատանքը։

