Քիչ հավանական է, որ բանաձեւը կընդունվի.Ռուբեն Մելքոնյան
«Բունդեսթագում կա մոտ 630 խորհրդական, ինչը բարդացնում է բանաձեւի քննարկումը: Քիչ հավանական է, որ բանաձեւը կընդունվի:Բացի այդ, ակնհայտ է, որ ռեալ քաղաքական շահերը գերակայում են բարոյականության նկատմամբ:Բանաձեւի ընդունմանը կարող է խոչընդոտել նաեւ այն, որ Գերմանիայում կա շատ հզոր թուրքական համայնք, որոնցից շատ-շատերը Գերմանիայի քաղաքացիներ են՝ ընդգրկված տարբեր ոլորտներում: Թուրք- գերմանական հարաբերություններն ունեն խորքային բնույթ, եւ այս հարցը կարող է վատթարացնել այդ հարաբերությունները :Հայոց ցեղասպանության հարցը հայտնվել է քաղաքական առեւտրի մեջ»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Այսօր Թուրքիայի եւ ԵՄ բանակցությունների օրակարգում փախստականների խնդիրն է, որի համատեքստում Թուրքիայի պահանջները մեծանում են: Չի բացառվում, որ այս բանաձեւը ԵՄ-ի կողմից մեսիջ լինի Թուրքիային՝ նրա նկրտումները զսպելու տեսանկյունից»:
